1 հունիսի 2012 - 16:52 AMT
«ՀԿԵ» «Երևան» կայարանում այսօր մանկատան սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք է անցկացվել

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կենտրոնական «Երևան» կայարանում այսօր տեղի ունեցավ Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի և Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես-վաճառքը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից` ցուցահանդեսում ներկայացված էր 80 աշխատանք, իսկ վաճառքից ստացած ողջ հասույթը փոխանցվելու է հեղինակների համար բացված հատուկ բանկային հաշիվներին: