1 հունիսի 2012 - 16:58 AMT
Հունիսի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

Հունիսի 4-ին Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունից` տոնի առիթով ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մայր Աթոռի միաբաններից և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներից կազմված հանդիսավոր թափորը կառաջնորդվի Ս. Հռիփսիմե վանք` տանելով նաև Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:

Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն: