2 հունիսի 2012 - 10:19 AMT
Ամերիկյան տնտեսության վերականգնմանը խոչընդոտում են Եվրոպայի խնդիրներն ու վառելիքի բարձր գները, հայտարարել է Օբաման

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2012թ հունիսի 1-ին հայտարարել է, որ ամերիկյան տնտեսության վերականգնմանը խոչընդոտում են Եվրոպայի խնդիրներն ու վառելիքի բարձր գները: Ելույթ ունենալով իր կողմնակիցների և լրագրողների առջև`նա ընդգծել է, որ «գործարարությունը վերջին 27 ամիսների ընթացքում ստեղծել է 4.3 մլն նոր աշխատատեղ, սակայն տնտեսությունը լիովին չի լուծում նոր աշխատատեղերի հարցը այն տեմպերով, որոնցով կցանկանայինք դա անել»,ընդգծում է Reuters-ը:

Նախագահը կոչ է արել հանրապետականներին Կոնգրեսում կողմ քվեարկել զբաղվածությունը խթանող միջոցների փաթեթին: