2 հունիսի 2012 - 10:54 AMT
«Հայկական ժամանակ». ՀԱԿ ԱԺ խմբակցության քննարկման առաջին փաստաթուղթը լինելու է կառավարության ծրագիրը

«ՀԺ»–ն գրում է, որ առաջին փաստաթուղթը, որի քննարկմանը կմասնակցի Հայ ազգային կոնգրեսի ԱԺ խմբակցությունը, կլինի նոր կառավարության ծրագիրը, ինչի մասին երեկ Սարյանի արձանի մոտ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է Հրանտ Բագրատյանը։

«Իսկ թե ինչպես կընթանան քննարկումները, կպարզվի միայն այդ փաստաթուղթը խորհրդարանին ներկայացնելուց հետո: Այն ներկայացվի կառավարության կազմավորումից հետո։ Իսկ կառավարության կազմավորումն իրակականացվում է վարչապետի նշանակումից հետո»,–գրում է օրաթերթը։