Մինչև 2012թ. հունիսի 15-ը կներկայացվի Հայաստանի կառավարության նոր կազմը, շաբաթ օրը ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ ՀՀԿ Գործադիր մարմնի և Խորհրդի նիստում հաղորդել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրերին, որոնք պիտի ներկայացվեն խորհրդարանում, ապա, վարչապետի խոսքով, դրանք հիմնված կլինեն գլխավորապես Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի վրա:
Մեկնաբանելով լրագրողների հարցը կոալիցիայի կազմի մեջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չմտնելու մասին` Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ միայն ափսոսում է այդ առիթով: