4 հունիսի 2012 - 10:53 AMT
Աջափնյակում հունիսի 6-7–ը կդադարեցվի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված հունիսի 6-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 7-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Դավթաշեն գյուղի, Բաշինջաղյան, Ֆուչիկ, Մարգարյան փողոցների ու նրբանցքների, Մելքումով, Մազմանյան, Շիրազ փողոցների, Հալաբյան փողոցի 41-65 շենքերի, Հանրապետական հիվանդանոցի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և հարակից տարածքների ջրամատակարարումը: