4 հունիսի 2012 - 12:49 AMT
FARE-ն ավարտում է EURO-2012-ի իր գործունեության նախապատրաստությունները

Ռասիզմի դեմ պայքարում ՈւԵՖԱ-ի գործընկեր FARE ցանցը ավարտում է Լեհաստանում և Ուկրաինայում Եվրոպայի առաջնության ժամանակ իր գործունեության նախապատրաստական աշխատանքները:

FARE-ն ՈւԵՖԱ-ի հետ համագործակցում է «Հարգիր տարբերությունները` ֆուտբոլը միավորում է» ծրագրի շրջանակներում: Այն ենթադրում է խաղերի ընթացքում մոնիտորինգի իրականացում, միջադեպերի մասին համատեղ արձանագրությունների կազմում, կարգապահական պատժամիջոցներ ընդունելու կայուն մտադրություն և այլն: