
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում այս գիշեր գնդակոծություն է եղել, որի արդյունքում զոհվել են 2 զինծառայող և 5 հոգի վիրավորվել։ Այս մասին PanARMENIAN.Net-թղթակցի հետ զրույցում ասաց Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը` վիրավորվածների մասին, սակայն, լրացուցիչ տեղեկություն չհայտնելով։