
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով նախօրեին բերման են ենթարկել 1963 թ. ծնված Գրիգոր Դ.-ին և 1985 թ. ծնված Սամվել Դ.-ին: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ նրանք մայիսի կեսերին մի ընկերության պահեստից գողացել են 1 մլն 915 հազար դրամի ներկեր:
Կատարվում է նախաքննություն: