4 հունիսի 2012 - 12:33 AMT
Պռոշյան գյուղում օձը տուն է մտել

Այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի 24 տանը նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը, ով օձին հայտնաբերել ու տեղափոխել է անվտանգ տարածք։ Վերջին երեք օրվա ընթացքում գրանցվել է օձի խայթոցի 1 և 5 վնասազերծման դեպք։