4 հունիսի 2012 - 13:30 AMT
Սոցիոլոգ. Արցախցիների միայն 5.8 տոկոսն է արցախյան հարցի լուծումը կապում նոր նախագահի հետ

Հուլիսի 9–ին Արցախում անցկացվող նախագահական ընտրություններում ընտրվելիք նոր նախագահից արցախցիների 69.3 տոկոսը սպասում է սոցիալ–տնտեսական խնդիրների լուծում, 20 տոկոսը` բնակարանների և ենթակառուցվածքների կառուցում, իսկ արցախյան հարցի լուծում սպասում է բնակչության միայն 5.8 տոկոսը։ Այս արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ադիբեկ Ահարոյնանը, ով «Ազատ Արցախ» կուսակցության պատվերով մայիսի 26-27–ը Ստեփանակերտում և 6 շրջկենտրոններում, ինչպես նաև 14 գյուղերի դիտակատերում 946 ընտրելու իրավունք ունեցող արցախցիների շրջանում սոցիոլոգիական հարցում է անցկացրել։ Ադիբեկյանը տարօրինակ չի համարում, որ հարցվածների միայն 5.8 տոկոսն է արցախյան հարցի լուծումը կապում նոր նախագահի հետ։ Ըստ նրա մարդկանց մի մասը կարծում է, որ արցախյան հարցը արդեն իսկ լուծված է, մի մասն էլ համոզված է, որ Արցախը նույնիսկ առանց Հայաստանի օգնության, կհաղթի Ադրբեջանին։