Հանրային հեռուստառադիոընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի ղեկավար է նշանակվել Գևորգ Ալթունյանը:
Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
Երկու օր առաջ հանրային հեռուստաընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի ղեկավարի պաշտոնից դուրս գալու դիմում էր ներկայացրել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանը։