Ղազախների հետ ընկերական խաղի երկրորդ կեսը սկսվեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առավելությամբ 3:0 հաշվով: Երկու գնդակ էր հեղինակել Գևորգ Ղազարյանը և մեկ անգամ էլ աչքի էր ընկել Յուրա Մովսիսյանը:
Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի կազմում Ռոբերտ Արզումանյանի և Կառլեն Մկրտչյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկան Հրայր Մկոյանն ու Արթուր Սարկիսովը:
Հայաստանի ընտրանին կրկին գործում էր առաջին համարով` թելադրելով խաղի իր կանոնները: Սակայն չնայած ստեղծած բազմաթիվ գոլային պահերին`մրցակցի դարպասը գրավել չստացվեց: Ղազախների դարպասապահին մի քանի անգամ անհանգստացրին Գևորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը և Հենրիկ Մխիթարյանը:
Վարդան Մինասյանը խաղալու հնարավորություն տվեց նաև երիտասարդ պաշտպան Կամո Հովհաննիսյանին, որը փոխարինեց Սարգիս Հովսեփյանին: Ավագի թևկապով խաղը շարունակեց Հենրիխ Մխիթարյանը:
Սա Հայաստանի և Ղազախստանի ընտրանիների 5-րդ հանդիպումն էր, և հայ ֆուտբոլիստները տոնեցին իրենց 3-րդ հաղթանակը: Մեկ հանդիպում ավարտվել է ոչ ոքի, մեկ անգամ էլ հաղթել են ղազախները: