6 հունիսի 2012 - 10:09 AMT
«Ժողովուրդ». Ցմահ դատապարտվածը հաղթել է ՀՀ–ին Եվրադատարանում

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանը հաղթել է Հայաստանի Հանրապետությանը։

«Եվրադատարանը գտել է, որ Մուրադխանյանի գործով խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5–րդ հոդվածը` ապօրինի կալանքի տակ պահելու մասին։ Արարատ Մուրադխանյանին Հայաստանի կառավարությունը պետք է վճարի 6000 եվրո փոխհատուցում։ Վերջինս սակայն պահանջել էր 300 հազար եվրո»,–գրում է պարբերականը։