
Վաշինգտոնում գտնվող թերթի թղթակիցը կարողացել է պարզել, որ առաջիկայում չի բացառվում, որ WikiLeaks-ը Հայաստանի քաղաքական կյանքին առնչվող նոր փաստաթղթեր բացահայտի: Դրանք վերաբերելու են Հայատանի առանձին պաշտոնյաների, օլիգարխների և ընդդիմադիրների` ամերիկացի պաշտոնյաների հետ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ մասնավոր հանդիպումներին և զրույցներին: Նախագահական ընտրություններից առաջ նախանշված այս բացահայտումն, ըստ թերթի, կարող է էական ազդեցություն գործել ՀՀ ներքաղաքական դաշտի վրա: