6 հունիսի 2012 - 10:54 AMT
3 օձ է վնասազերծվել և տեղափոխվել անվտանգ տարածք

Երեկ երեկոյան օձ է նկատվել Երևանի Շրջանցիկ թունելի թիվ 18 տանը: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր մեկնած ՃԿԿ օպերատիվ խումբը օձը հայտնաբերել և տեղափոխել է անվտանգ տարածք:

Նույն օրը ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 4-րդ փողոցի թիվ 16 տանն օձ է նկատվել: Դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:

Հայտնաբերվել է երկու օձ, որոնք վնասազերծվել են ու տեղափոխվել անվտանգ տարածք: