6 հունիսի 2012 - 13:34 AMT
Ադրբեջանական կողմին պետք է լարվածություն առաջին գծում, սակայն ոչ պատերազմ, կարծում է Դավիթ Ջամալյանը

Հունիսի 4-ին իրականացրած ադրբեջանական դիվերսիայի նպատակն էր ճնշում գործադրել Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ստուգել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլլինթոնի արձագանքը: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Նա ընդգծել է, որ բազմաթիվ տարիների ընթացքում ադրբեջանական կողմը պատերազմ չսկսելը ներկայացնում է որպես մեծ ծառայություն` ինչպես հայկական կողմին, այնպես էլ` միջնորդ-պետություններին: «Ադրբեջանական կողմին պետք է լարվածություն առաջին գծում, սակայն ոչ պատերազմ: Սակայն Ալիևի ռեժիմին, նրա կլանին, անհարժեշտ է պատերազմի վերսկսման պատրանք` ինչպես մեզ մոտ, այնպես էլ նրանց հասարակությունում: Կան բազմաթիվ ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրներ, որոնք նրանք փորձում են լուծել այս կերպ` առաջին գծում իրավիճակն ապակայունացնելով»,- կարծում է Դավիթ Ջամալյանը:

Այս առնչությամբ փորձագետն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի: Ջամալյանի խոսքով, Ադրբեջանը հասկանում է, որ տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական հետաքրքրություններ ունեցող գերտերությունների համար պատերազմը հեռանկարային չէ: «Դա շատ լավ հասկանալով` Ադրբեջանը դա ներկայացնում է որպես կոմպրոմիս և բանակցությունների ընթացքում փորձում է առավելագույնի հասնել»,-հավելել է նա:

Փորձագետը նաև հավելել է, որ ելնելով իրեն հետաքրքրություններից` միջազգային կազմակերպությունները և երկրները աչք են փակում Ադրբեջանի գործողությունների, «նրա փոքր կամակորությունների» վրա և համապատասխան գնահատական չեն տալիս նրա գործողություններին:

Հունիսի 4-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից հերթական անգամ կոպտորեն խախտվել է հրադադարի ռեժիմը. Փորձ է ձեռնարկվել ներթափանցել հայկական դիրքեր, որոնք տեղակայված են Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ:

Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում զոհվել են հայ զինծառայողներ Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանը և Կարեն Դավթյանը, ավելի վաղ սպանվել էր ևս 5 մարդ: