ՀՀ ԶՈւ կարող են առաջին գծում հաղթահարել ադրբեջանական պրովոկացիաները նաև առանց ՀԱՊԿ օգնության, կարծում է ռազմական փորձատետ Դավիթ Ջամալյանը: «ՀԱՊԿ-ն կմիջամտի այն ժամանակ, երբ կհասկանա, որ Ադրբեջանի պարագայում ժամանակն է խոսքից գործի անցնելու»,-հայտարարել է նա` Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ` մեկնաբանելով հուիսի 4-ին իրականացաված դիվերսիան:
«Շատ լավ է, որ կա ՀԱՊԿ, սակայն այն, ինչ տեղի է ունենում այսօր առաջին գծում, մենք կարող ենք հաղթահարել նաև սեփական ուժերով: Ջամալյանը հավելել է նաև, որ եթե սկսվեն զանգվածայի ռազմական գործողություններ, Հայաստանի կողմից օգնության դիմելու պարագայում, ՀԱՊԿ-ն կցուցաբերի իր օգնությունը, ինչի մասին բազմիցս հայատարարել է կազմակերպության նախագահ Նիկոլայ Բորդյուժան:
Հունիսի 4-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից հերթական անգամ կոպտորեն խախտվել է հրադադարի ռեժիմը. Փորձ է ձեռնարկվել ներթափանցել հայկական դիրքեր, որոնք տեղակայված են Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ:
Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում զոհվել են հայ զինծառայողներ Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանը և Կարեն Դավթյանը, ավելի վաղ սպանվել էր ևս 5 մարդ: