6 հունիսի 2012 - 13:33 AMT
Չճշտված տվյալներով ռազմական գործողությունների արդյունքում 21 ադրբեջանցի զինծառայող է սպանվել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին` Տավուշ–Խազախ հատվածում, վերջին մի քանի օրվա ընթացքում եղած ռազմական գործողությունների արդյունքում 21 ադրբեջանցի զինծառայող է սպանվել։ Miacum.am կայքի հաղորդմամբ, իրենց այս մասին հայտնել է Տավուշում գտնվոց իրենց աբյուրը։

Ադրբեջանի պաշտապանության նախարարությունը հաստատում է միայն 8 հոգու մահը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ նրանցից 5–ը սպանվել են հայկական կողմի հետ մարտի ժամանակ, 2–ն էլ դարձել են բետոնե սալիկ վայրընկման զոհ, ևս մեկը մահացել է տաբելային զենքից ստացված հրազենային վնասվածքից։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից սակայն PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեցին, որ իրենք ադրբեջանական կողմի զոհերի մասին որևէ տեղեկատվություն չեն կարող տալ։