Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ծրագիրը չի գործում:
«Չնայած ծրագրի ընդունմանն ու երկրում դիտորդների տեղակայմանը, պետք է ազնիվ լինեմ և խոստովանեմ, որ ծրագիրը չի իրականացվում»,-հայտարարել է ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը:
Ընդ որում, տեղի ունեցողի համար պատասխանատվությունը նա բարդել է Սիրիայի կառավարության վրա:
Նա կոչ է արել արագ գործել: « Որքան երկար ենք սպասում, այնքան ավելի արմատական է դառնում իրավիճակը և այնքան ավելի դժվար կլինի լուծման ուղիներ գտնելը»,- կարծում է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը:
Սպասվում է, որ Աննանը նոր ծրագիր կառաջարկի, որը ենթադրում է Սիրիայում խաղաղքաղաքական անցում կատարելու վերաբերյալ քայլերի մշակում: