Ադրբեջանական դիվերսիաները շփման գծում ուղղված էին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինոթոնի այցը ստվերելուն, ինչպես նաև ներքին թուլություն գտնելու համար Հայաստանում: Այդ մասին հայտարարել է Երևանում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նա մասնավորապես, նշել է, որ ինչպես և 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, Բաքուն ձեռնարկեց գործողություններ, ցույց տալու համար, որ թուլություն է զգում Հայաստանի ներսում:
Կիրակոսյանը մասնավորապես ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ հարձակումները սկսեցին այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն չանդամակցեց կոալիցիային: «Եվ չնայած նրան, որ իրականում Հայաստանի ներքին թուլությունն ահեթեթություն է և չարժե նույնիսկ խոսել դրա մասին, Բաքվի համար դա լուրջ գործոն էր»,-նշել է նա: