Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Հարություն Բերբերյանի վրա:
Նախկինում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարել է Արամ Անանյանը, որն այժմ վարչապետի խորհրդականն է: