8 հունիսի 2012 - 18:22 AMT
Եվրոպայի ամենատարեց բնակչուհին վախճանվել է 114 տարեկան հասակում Ֆրանսիայում

Ֆրանսիայում 114 տարեկան հասակում վախճանվել է Մարի Թերեզ Բարդեն, որը համարվում էր ոչ միայն իր երկրի, այլ նաև ողջ Եվրոպայի ամենատարեց բնակիչը:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», հղում անելով ԲՖՄ հեռուստաալիքին, այդ կինը ծնվել է 1898թ. հունիսի 2-ին Լորյանե քաղաքում:

Կյանքի վերջին տարիները նա անցկացրել է Ֆրանսիայի Արևմուտքում գտնվող ծերանոցում: