Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստները ռասիստական վիավորանքների են արժանացել երկրպագուների կողմից` լեհական Կրակովում մարզվելու ժամանակ, որտեղ նախապատրաստվում են ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Հաղորդման համաձայն, Թիմի մի քանի ֆուտբոլիստներ, որոնց թվում նաև մի քանի սևամորթներ, լսել են կապիկներին բնորոշ ձայներ, ինչի արդյունքում անցել են դաշտի մյուս կողմը:
Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը չի բողոքել ՈւԵՖԱ-ին, սակայն Միության ներկայացուցիչներն իրենք են դիմել հոլանդացիներին` մամուլում այս փաստն արձանագրվելուց հետո:
Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունիսի 8-ին Վարշավայում, առաջին խաղում կխաղան Լեհաստանի և Հունաստանի հավաքականները: