8 հունիսի 2012 - 21:12 AMT
Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքը ցանկանում է, որ իրեն թաղեն ողբերգական մահով մահացած թոռան կողքին

Եգիպոտսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը խնդրել է իր ընտանիքի անդամներին, որպեսզի իրեն թաղեն թոռան` Մուհամեդի կողքին, որը զոհվել է ողբերգական հանգամանքներում: Այս մասին գրում է MIGNews-ը` հղելով եգիպտական ԶԼՄ-ները:

Այս խնդրանքը 84-ամյա Մուբարաքը հայտնել է իր կնոջը և որդուն, որոնք բանտային հիվանդանոցում նրա կողքին են:

Եգիպտական ԶԼՄ-ները կրկին հաղորդում են, որ Եգիպտոսի նախկին նախագահի առողջական վիճակը վատանում է, բացի այդ նա տառապում է խորը դեպրեսիայից: