3 սեպտեմբերի 2004 - 23:22 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍԿՍԵԼ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Այսօր Ռուսաստանի հատուկ նշանակության զորքերը հատուկ գործողություններ են սկսել Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի դպրոցում ահաբեկիչների կողմից պատանդ վերցվածներին ազատելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Ուտրո» էլէկտրոնային թերթը, ամեն ինչ սկսվել է նրանից, որ պայմանավորվածություն էր ձեռքբերվել զոհվածների դիակները հանձնելու մասին: Այդ կապակցությամբ շենքին մոտեցրել են մեքենա, ինչից գրոհայինները որոշել են օգտվել շրջափակումից դուրս գալու համար: Ինչպես հաղորդել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, դպրոցականների մի խմբի հաջողվել է դուրս պրծնել զավթված դպրոցից: Հնարավոր է, դա էլ լուրջ փոխհրաձգության պատաճառ է հանդիսացել: Արդեն կան սպանվածներ եւ վիրավորներ: Անվտանգության ծառայության աշխատակիցները էվակուացնում են հարազատներին եւ լրագրողներին: Հիշեցնենք, որ ահաբեկիչների կողմից շենքում պահվող պատանդների մեջ կա հինգ հայ, որից մեկը առաջին դասարանցի է: