4 սեպտեմբերի 2004 - 18:22 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿՈՐՈՇՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
Հայաստանի կառավարող կոալիցիայում ընդգրկված երեք կուսակցությունները տարբեր գնահատականներ են տարիս իրենց համատեղ գործունեության նպատակահարմարությունը եւ երկարատեւությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ կառավարող կուսակցության պառակտման պատճառ չկա, եւ մինչ օրս չի եղել ոչ մի հարց, որի շուրջ կառավարող կոալիցիայի մասնակիցները փոխհամաձայնության չհանգեն: «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը կարծիք է հայտնել, որ առայժմ վաղ է կանխատեսումներ անել կառավարող կոալիցիայի ապագայի մասին: Նրա խոսքերով` կոալիցիայի ճակատագիրը կորոշվի նրա Խորհրդի նիստում, որն, ըստ ամենայնի, կկայանա սեպտեմբերին: Իր հերթին ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն օրերս հայտարարել է, թե հոկտեմբերին կայանալիք կուսակցության Բարձրագույն մարմնի ժողովում չի բացառվում կառավարող կոալիցիայի գործունեությանը կուսակցության հետագա մասնակցության նպատակահարմարության հարցի քննարկման հնարավորությունը: