4 սեպտեմբերի 2004 - 20:50 AMT
ԵՎՍ ՄԵԿ ԿՈՆՐԵՍԱԿԱՆ Է ՄԻԱՑԵԼ ԱՄՆ ԿՈՆՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻԻՆ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Փորթերը միացել է Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբին, տեղեկացրել է Ամերիկայի հայկական համագումարը: Այդպիսով, խմբի անդամների թիվը հասել է 137-ի: Կոնգրեսականը հայտարարել է իր որոշման մասին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ առեւտրական համաձայնագրերին, Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնության պարիտետությանը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ Ջոն Փորթերը` Ջորջ Բուշին ուղղված նամակը ստորագրած կոնգրեսականներից մեկն է, որում կոչ էր արվել ճանաչել հայոց ցեղասպանությունը: