11 հունիսի 2012 - 10:28 AMT
Հայաստանի առաջնության 12-րդ տուրում «Ուլիսը» 3:1 հաշվով հաղթել է «Արարատին»

Կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի 2 հանդիպում: «Իմպուլսն» ու «Գանձասարը» ոչ ոքի` 1:1, են խաղացել: Գոլերի հեղինակ են դարձել Դիեգո Լոմբան ու Ֆիլիպ Տիմովը:

«Ուլիսն» էլ 3:1 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ: «Փյունիկ»-« Շիրակ» և «Բանանց»-«Միկա» հանդիպումները հետաձգվել են:

Առաջնության մրցաշարային աղյուսակը 26 միավորով գլխավորում է «Միկան», «Իմպուլսը» 23 միավորով երկրորդն է, իսկ «Գանձասարը» 20 միավորով` երրորդը: