11 հունիսի 2012 - 11:44 AMT
WADA հավատարմագրված լաբորատորիայում սկսվել է EURO-2012 հակադոպինգային ծրագիրը

Վարշավայի սպորտի ինստիտուտին կից Համաշխարհային հակադոպինգային գործակալության հավատարմագրված լաբորատորիայում աշխատանքը եռում է` սկսվել է EURO-2012 հակադոպինգային ծրագիրը:

EURO-2012-ի եզրափակիչ մասի նախօրեին 16 թիմերի ֆուտբոլիստները արյուն են հանձնել, որն ուղարկվել է Վարշավայի լաբորատորիա` Դորոթի Կվյատկովսկու ղեկավարությամբ:

Ուկրաինայում և Լեհաստանում եզրափակիչ մրցաշարի հետ մեկտեղ սկսվել է մրցաշարային ստուգումների ծրագիրը: Դոպինգ-նմուշներ վերցվելու են առաջնության 31 խաղերից յուրաքանչյուրից հետո: