11 հունիսի 2012 - 13:34 AMT
Հունիսի 12-ին Իսրայելի Քնեսեթում կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը

Հունիսի 12-ին Իսրայելի Քնեսեթի ընդլայնված նիստում տեղի կունենա 1915թ. Հայոց ցեղասպանության 97-ամյակի թեմայի հանրային քննարկումը: Քննարկման նախաձեռնողը «Մերեց» կուսակցության անդամ Զահավա Գալյոնն է, որը ստացել է Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի աջակցությունը, որը «Լիկուդից» է ընտրված:

Ինչպես գրում է Haaretz-ը, միայն ընդլայնված նիստով գործը չի ավարտվի՝ Հայոց ցեղասպանության թեման կարծարծվի նաև Քնեսեթի հանձնաժողովներից մեկում:

Ըստ պարբերականի, հավանաբար, սա յուրօրինակ դեմարշ է Թուրքիայի իշխանությունների դեմ: Այն տեղի կունենա պետական հսկիչ Միխի Լինդեշտրաուսի թուրքական «Մավի Մարմարա» նավի գրավման ժամանակ Իսրայելի բանակի գործողությունների մասին զեկույցի ներկայացման նախօրեին, գրում է IzRus-ը: