Մեծ Բրիտանիայում մարդու իրավունքների հարցին նվիրված զեկույցում Իրանը, Ռուսաստանը, Կուբան, Պակիստանը, Բելոռուսիան և Սուդանը մատնանշել են այնտեղ ժողովրդավարության սկզբունքների խախտման վրա, գրում են արևմտյան լրատվամիջոցները:
Չորս տարին մեկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հրապարակում է «Ունիվերսալ պարբերական ամփոփում», որի կազմմանը կարող են մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի մեջ մտնող բոլոր երկրները:
Կուբան նշել է, որ Մեծ Բրիտանիայում բյուջեի կրճատումը վնաս է հասցնում տնտեսական և սոցիալական իրավունքներին: Պակիստանի պատվիրակն իր հերթին բրիտանական իշխանություններին կոչ է արել ավելի ակտիվ կերպով քարոզել բազմամշակութայնությունը, իսկ Իրանի ներկայացուցիչը` ավելի լավ պաշտպանել կրոնական փոքրամասնություններին, նշում է Ռոսբալտը:
Ինչպես գտնում է բրիտանական խորհրդարանի պատգամավոր Էնդրյու Փերսին, նման զեկույցները վնասում են ՄԱԿ-ի վարկին: