6 սեպտեմբերի 2004 - 22:58 AMT
ԵՐԿՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով սեպտեմբերի 8-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհամադ Խաթամին: Ինչպես հաղորդել է ՀՀ մամլո ծառայությունը, Խաթամիի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի նախարարները եւ այլ պաշտոնական անձինք: Նույն օրը տեղի կունենա նախագահների առանձնազրույցը, այնուհետեւ` բանակցություններ ընդլայնված կազմով: Նշենք, որ Պաշտոնական այցի ընթացքում Իրանի նախագահը ելույթ կունենա Ազգային Ժողովի նիստում, հանդիպում կունենա վարչապետի հետ: Նշենք, որ այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Մ.Խաթամիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր եւ ծաղկեպսակ կդնի 1915 թ. ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Իրանի նախագահը նաեւ հանդես կգա Հայաստանի Ազգային ժողովում, կհանդիպի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, ինչպես նաեւ կայցելի Երեւանի պետական համալսարան: