12 հունիսի 2012 - 18:29 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում Սիրիայի իշխանություններին հիշել «Բոսնիայի դասերը»

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը կոչ է արել Սիրիայի իշխանություններին հիշել «Բոսնիայի դասերը», երբ այնտեղի իրադարձությունները պատճառ հանդիսացան Բալկաններ ՆԱՏՕ-ի ներխուժման համար:

«Սիրիայի կառավարական զորքերը ուժեղացրել են ճնշման քաղաքականությունը՝ խախտելով սեփական խոստումները Աննանի պլանի շրջանակներում…Մենք հիշեցնում ենք Սիրիայի հրամանատարներին Բոսնիայի դասերի մասին»,-ասել է Վ. Նուլանդը, հայտնել է dni.ru-ն:

Նուլանդն ասել է, որ միջազգային հանրությունը կիմանա թե հատկապես որ ստորաբաժանումներն են մեղավոր մարդկության դեմ հանցագործությունների մեջ: «Դուք պատասխանատվության կենթարկվեք»,-ասել է Նուլանդը: