14 հունիսի 2012 - 21:30 AMT
Իսրայելյան պատգամավոր. Թել Ավիվը, ամենայն հավանականությամբ, կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի նախարարների կաբինետն առաջարկել է փոխել որոշումն ու Ցեղասպանություն ճանաչել 1915թ. օսմանյան թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունները: Իսրայելը երկար ժամանակ խուսափում էր ճանաչել, որ կատարվածը ցեղասպանություն է, որպեսզի չսրեր հարաբերությունները Թուրքիայի հետ, որը հետ է կանչել իր դեսպանին հրեական պետությունից այն բանից հետո, երբ 2010թ. իսրայելյան հատուկ նշանակության ջոկատը 9 թուրք ակտիվիստ էր սպանել:

Իսրայելյան Կնեսետի պատգամավոր Գիլադ Էրդանը, որը վարչապետ Բենիամին Նեթանյահուի հավատարիմ դաշնակիցն է, հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, վերջնական որոշումը կլինի Իսրայելի կողմից Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչումը: