28 հուլիսի 2003 - 19:21 AMT
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԼԱՅՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԳՏՆՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Մշտական եւ կայուն հայ-ամերիկյան առեւտրային հարաբերություններ հաստատելու մասին օրինագծին արդեն աջակցում են ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ: Փաստաթուղթը, մասնավորապես, ենթադրում է հայկական ապրանքների ԱՄՆ ներկրման հարկերի կրճատում, Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների ինտենսիֆիկացում: Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ղեկավարության կարծիքով, այդ օրինագծի ընդունումը թույլ կտա նվազագույնի հասցնել Թուրքիայի կողմից շրջափակման պատճառով Հայաստանի տնտեսությանը հասցվող վնասը: «Դատելով շարունակվող տնտեսական բարեփոխումներից եւ շնորհիվ իր ռազմավարական դիրքի, Հայաստանը կարող է դառնալ Կովկասի կոմերցիոն կենտրոնը, իսկ այս օրենքը կօգնի ընդլայնել Հայաստանի առեւտրային հնարավորությունները»,-գտնում է օրինագծի հեղինակ, կոնգրեսական Ջո Նոլենբերգը: Ներկայումս օրինագիծը սպասում է ուսումնասիրության Ներկայացուցիչների պալատի առեւտրի ենթակոմիտեյում: