16 սեպտեմբերի 2004 - 19:39 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Ճշգրտվում են Իրան-Հայաստան գազատարի շինարարությանը Ռուսաստանի մասնակցության պայմանները: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար Վլադիմիր Կազանչեւը: Նա հիշեցրել է, որ ռուսական կողմի մասնակցության հարցը Հայաստանի ղեկավարության հետ ամենայն մանրամասնությամբ քննարկվել է «Գազպրոմի» ղեկավարության ընթացիկ տարվա հուլիսին Երեւան կատարած այցի շրջանակներում, իսկ ներկայումս հստակեցվում են որոշ հարցեր: Մանրամասներն ինձ դեռեւս հայտնի չեն, բայց որ Ռուսաստանը կմասնակցի գազատարի շինարարությանը, որոշակի է, նշել են ՌԴ դեսպանատանը: