16 սեպտեմբերի 2004 - 20:14 AMT
ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ
ԱՄՆ աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը: Այդ մասին հայտարարել է Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Նրա խոսքերով` Միացյալ Նահանգները հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբում մյուս համանախագահներ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ աջակցում են Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցային գործընթացի անցկացմանը: Սակայն, կողմերն իրենք պետք է գտնեն խնդրի լուծումը, նշել է դիվանագետը: