Հունիսի 18-ին АТР (Թենիսի միջազգային ասոցիացիա) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նախկինի պես 39-րդն է 1015 միավորով:
Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 12 280 միավորով: Իսպանացի Ռաֆահել Նադալը 10060 միավորով 2-րդ տեղում է: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 3-րդ տեղում է 9435 միավորով:
Այս հանգստյան օրերին Նալբանդյանը հանդես էր գալիս Լոնդոնի Queen’s Club մրցաշարում, որտեղ դուրս եկավ եզրափակիչ, սակայն որակազրկվեց: Նալբանդյանը ոտքով հրել է ոչ այնքան մեծ գովազդային վահանակը և վնասել է գծային մրցավարի ոտքը: