18 հունիսի 2012 - 19:19 AMT
Microsoft-ը, հնարավոր է, ձեռք բերի Yammer-ն արդեն 2012թ. հունիսի վերջին

Ամերիկյան Microsoft-ը պատրաստվում է ավարտել սոցիալական ցանցերի համար տեխնոլոգիաների արտադրող Yammer ընկերության գնման գործարքը, հաղորդում է Reuters-ը: Ըստ գործարքի հետ կապ ունեցող աղբյուրի տեղեկատվության` գործարքի ընդհանուր գումարը կկազմի մոտ 1 մլրդ դոլար:

Նշվում է, որ Yammer-ի և ընկերության տեխնոլոգիաների ձեռքբերումը կարող է Microsoft-ին թույլ տալ բարելավել իր դրությունը սոցիալական ցանցերի և կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի ոլորտներում:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, գործարքը կկնքվի 2012թ. հունիսի վերջին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: