18 հունիսի 2012 - 14:03 AMT
Հայաստանում կանցկացվեն որմնանկարների պահպանման դասընթացներ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության միջև պատմամշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և վերականգնման բնագավառում իրականացվող համագործակցային ծրագրի շրջանակում Միլանի պոլիտեխնիկը կազմակերպելու է ռեստավրացիոն դասընթաց: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Պայմանագիրը կնքվել է 2011 թ-ի ապրիլին, և այդ ընթացքում արդեն իրականացվել են որոշակի ծրագրեր:

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին ուրախությամբ նշեց, որ ծրագիրը երկկողմ համագործակցության լավ առիթ է, և որ այն կարժևորի հայ մասնագետների գիտելիքները պատմամշակութային ոլորտում: Ծրագրին աջակցում է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը: Հնագիտական դասընթացները սկսվում են հունիսի 18-ից և կշարունակվեն մինչև դեկտեմբեր: Որմնանկարների պահպանմանը և վերականգնմանը նվիրված դասընթացը կսկսվի հունիսի 25-ին:

Տեսական դասընթացը կանցկացվի ԵՃՇՊՀ-ի ճարտարապետության ֆակուլտետում, գործնական պարապմունքները՝ Արուճի պեղավայրում: Դասախոսությունները կվարեն Միլանի պոլիտեխնիկի դասախոսներ Սուզաննա Բորտոլոտտոն, Անդրեա Գարձուլինոն, Մատիլդե Մարձուլլոն, Լուիջի Մարինոն, Ջովաննա Բանիասկոն: