18 հունիսի 2012 - 14:54 AMT
Իրանը կդադարեցնի ուրանի հարստացումը, եթե Արևմուտքը միջուկային վառելիք տրամադրի Թեհրանին

Իրանը կարող է դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Արևմուտքը միջուկային վառելիքի տրամադրման երաշխիքներ տա Թեհրանին: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

«Իրանը միշտ ասել է, որ եթե եվրոպական երկրները Թեհրանին մինչև 20 տոկոս հարստացված միջուկային վառելիք տրամադրեն, ապա կառավարությունը կդադարեցնի հարստացմանն ուղղված գործունեությունը: Եթե նրանք մեզ նման վառելիքի տրամադրման երաշխիքներ տան, նման խնդիր չի լինի»,-ասվում է նախագահի պաշտոնական կայքում:

Մոսկվայում այսօր մեկնարկել է Իրանի հետ միջազգային միջնորդների «վեցնյակի» բանակցությունների հերթական փուլը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: