Երևանում երկրորդ անգամ կկայանա այկիդոյի միջազգային փառատոն: Փառատոնում ցուցադրական ելույթներով հանդես կգան հայ, ռուս, վրացի և ղազախ մարզիկներ: Միջոցառումը տեղի կունենա հունիսի 20-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում:
Ինչպես նշեց Այկիկայ ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը, բացի այս փառատոնից տեղի կունենան նաև սեմինարներ և որակավորման ատեստացիաներ:
«Երկրորդ անգամ Հայաստան է ժամանել միջազգային Այկիկայ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, սև գոտի – 7 դան Շիգերու Սուգավարան: Նա կանցկացնի այդ պարապմունքները և վաղն էլ տեղի կունենա քննություն, որի արդյունքում մեր մարզիկները կստանան տարբեր դասի գոտիներ»,- ասաց Ավետիսյանը:
Հայաստան են ժամանել նաև Վրաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի մարզիկներ, որոք նույնպես ներկա կգտնվեն Սուգավարայի սեմինարներին: