Թերթը գրում է, որ սպորտի և երիտասարդության անկուսակցական, չկայացած կոալիցիան իրենով մարմնավորող 31-ամյա նախարարը, պարզվում է` թանկ մարդ է ԲՀԿ առաջնորդի համար. վերջինս Ծառուկյանի լավ ընկերոջ որդին է: Հրաչյա Ռոստոմյանի հայրը «Հազար ու մի մանրուք» խանութի տնօրենն է եղել: Հրաչյային բոլորն անվանում են «ծիծաղկոտ տղա», որովհետև ծիծաղել շատ է սիրում: Նա մասնագիտությամբ ատամնաբույժ է, սակայն գրեթե չի աշխատել: Ժամանակին Ծառուկյանը նրան նշանակել էր Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, երևի ելնելով նրանից, որ Քոչարյանը բասկետբոլ էր խաղում, որից հետո էլ տարել ` ՀԱՕԿ` նախախրարական վերելքին ընդառաջ: