20 հունիսի 2012 - 16:02 AMT
Ահաբեկչության արդյունքում Աֆղանստանում 18 մարդ է զոհվել, 35-ը՝ վիրավորվել

Աֆղանստանի Խոստ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 18 մարդ է զոհվել, 35-ը՝ վիրավորվել:

Մոտոցիկլի ղեկին նստած մահապարտը պայթել է միջազգային ռազմական կոալիցիայի ավտոշարասյան մոտ:

AFP-ն հայտնում է, որ ահաբեկչության արդյունքում զոհվել են նաև ՆԱՏՕ-ի զինծառայողներ:

Նախօրեին Քանդագարում ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման արդյունքում զոհվել է անվատնագության ուժերի 3 աշխատակից, յոթը՝ տուժել են: