20 հունիսի 2012 - 19:20 AMT
Intel-ը ներկայացրել է 50 միջուկներով Xeon Phi սոպրոցեսորը սուպերհամակարգիչների համար

Intel ընկերությունը ներկայացրել է 50 միջուկներով Xeon Phi սոպրոցեսորը սուպերհամակարգիչների համար: Այդ մասին հաղորդում է NEWSru.com կայքը:

Սոպրոցեսորի մատակարարումները կմեկնարկեն մինչև տարեվերջ: Ընդ որում առաջին սուպերհամակարգիչը, որն օգտագործում է այդ արագացուցիչները, արդեն հայտնվել է Top500 վարկանիշում:

Տասնյակ արտադրողներ, ներառյալ Cray-ը, Dell-ը, HP-ն, IBM-ը և Nec-ը արդեն հիմա մտադիր են օգտագործել նոր սոպրոցեսորը իրենց համակարգերում:

Intel-ի փորձագետները գտնում են, որ 2020 թվականին իրենց առաջարկած լուծումը թույլ կտա 4 էկզաֆլոպս և ավելի հզորությամբ սուպերհամակարգիչներ ստեղծել: