20 հունիսի 2012 - 22:22 AMT
ԱՄՆ ԴՊՀ-ն առնվազն մինչև 2014թ. կպահպանի մինչև 0,25% բազային դրույքը

ԱՄՆ Դաշնային պահեստային համակարգը որոշել է առնվազն մինչև 2014թ. պահպանել տարեկան 0,0-0,25% բազային դրույքը:

Վերլուծաբանները արդեն ավելի քան երեք տարի այդ միջակայքում պահպանվող դրույքի փոփոխություն չէին ակնկալում:

ԴՊՀ-ն նշում է, որ ԱՄՆ տնտեսությունը շարունակում է աճել, թեև ավելի դանդաղ տեմպերով, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը: