Հրապարակ»-ը գրում է, որ Վարդան Ղուկասյանը վերջին շրջանում բավականին անհանգիստ է, նա զանգում է բոլոր բարեկամ քաղաքական ուժերին, բանակցում հետները` սեպտեմբերի 9-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը պաշտպանելու համար:
«Բանն այն է, որ չեն դադարում լուրերը, թե ԲՀԿ անդամ, գյումրեցի Սամվել Բալասանյանը ևս դնելու է իր թեկնածությունը: Վերջինս չի ժխտել լուրի իսկությունը, չնայած վերջնական չի էլ հաստատել: Ըստ այդ աղբյուրների,
Բալասանյանի՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում նրա փոխարեն մեծամասնական ընտրատարածքում պատգամավորի թեկնածու է կրկին առաջադրվելու Արման Սահակյանը:
Ասել է թե քաղաքական բարտեր է տեղի ունենալու ԲՀԿ-ՀՀԿ կառուցողական գործընկերների միջև: Դա է նաեւ պատճառը, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը դնելու մասին այլեւս չի խոսում Մարտուն Գրիգորյանը, որին Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ասել է. Մարտուն, քեզ առաջադրելու ենք Գյումրիի քաղաքապետ:
Բաց է մնում, սակայն, ամենակարևոր հարցը. եթե Բալասանյանն ընտրվի Գյումրիի քաղաքապետ, նախագահական ընտրությունների շեմին դո՞ւրս է գալու ԲՀԿ-ից, ինչպես վարվեց 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, դուրս գալով ՕԵԿ-ից` պատճառաբանությամբ. ես նախագահի կողքը կանգնող մարդ եմ, գնում եմ Սերժ Սարգսյանի կողքը կանգնելու, թե՞ ոչ»,-գրում է թերթը: