Այսօր` հունիսի 21-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում բացվեց Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը: Նստաշրջանին մասնակցում են ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ, Երևանի բուհերի դասախոսներ:
Նստաշրջանում բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը, ներկաներին ողջունեց ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նստաշրջանում բանախոսներն անդրադառնում են Սայաթ-Նովայի արվեստին, ներկայացնում նրա երգերը տարբեր համատեքստերում և անցկացնում զուգահեռներ այլ արվեստագետների հետ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իր ելույթում նշեց, որ մեծ աշուղի հոբելյանական տարում կոնսերվատորիան ՀՀ մշակույթի նախարարութան հետ մշակել է ծրագիր, որով սեպտեմբեր ամսից սկսած բազմապիսի միջոցառումներ կանցկացվեն: