ԲՀԿ-ի կեցվածքը «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը բնական է համարում և կարծում է, որ դրանով ԲԿՀ ցույց է տալիս, որ հավակնություններ ունի վարչապետի պաշտոնի նկատմամբ:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավորը` նշելով. «Կարծում եմ հենց դրանով է պայմանավորված, որ ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ և տնտեսական քաղաքականության համար պատասխանատվություն չվերցրեց, առանց որոշումների կայացման հարցում մեծ ազդեցություն ունենալու: Այս անգամ իրենք չէին ցանկանում»:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ, ըստ իրեն, ԲՀԿ-ն դեմ է ոչ թե իշխանությանը, այլ կառավարությանը, մասնավորապես, վարչապետին և հնարավոր է, որ կառավարության առաջարկած շատ օրինագծեր տապալվեն հենց այդ պատճառով: